Հասարակություն Միջազգային 

Քեմերոնը կոչ է արել ուժեղացնել Ճնշումը Ռուսաստանի դեմ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ընթացքում կոչ է արել շարունակել ու  խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները:

Նա նշել է, որ իրենց չեն գոհացնում մինսկյան համաձայնության արդյունքներն, ուստի պատժամիջոցների կասեցումը հնարավոր է միայն դրանց լիարժեք կատարման պարագայում:

Իր ծայրահեղ հակառուսական դիրքորոշումներով հանդես եկող վարչապետը գտնում է, որ ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծումը հնարավոր է Մոսկվայի դիրքորոշման փոփոխության դեպքում, երբ վերջինս երկխոսություն կսկսի Կիեւի հետ:

Նույն շարքից