Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Օբաման կրկին չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարում է. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թվականի հայկական կոտորածներին նվիրված իր ամենամյա ուղերձում կրկին տեղի ունեցածը չի անվանել ցեղասպանություն:

«Ըստ էության, նախագահ Օբաման իր նախագահությունը կավարտի այնպես, ինչպես սկսել էր՝ զիջելով Թուրքիայի ճնշմանը և դավաճանելով իր խոստմանը՝ ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին», -Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նաև հայտարարել է, որ Օբամայի այս վերաբերմունքը «դրդում է Էրդողանին եւ Ալիևին մեծացնել լարվածությունը և հայերի դեմ լայնամասշտաբ, արյունալի գործողություններ սկսելու իրական ռիսկ ստեղծել»:

Նույն շարքից