Հասարակություն 

Երևանի Հյուսիսային պողոտայում մաքրման աշխատանքներ են կատարվել

Սահմանված ժամանակացույցի համաձայն որոշակի հաճախականությամբ  «Սանիթեք» ընկերությունը սանմաքրման լայնածավալ աշխատանքներ է կազմակերպում մայրաքաղաքի հրապարակներում, պողոտաներում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Որոշակի պարբերականությամբ հատուկ նյութերով մաքրման աշխատանքներ են կատարվում նաև Հյուսիսային պողոտայում: Գործընթացում ներգրավվում են ինչպես լրացուցիչ մարդկային, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներ` փոշեկուլներ, ջրցան մեքենաներ և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ:

Նույն շարքից