Հասարակություն Միջազգային 

Յարոշը պատրաստ է նռնակ պայթեցնել գերագույն ռադայում

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ուկրաինական ազգայնական «Աջ սեկտոր» կուսակցության ղեկավար Դմիտրի Յարոշը հայտնել է, որ պատրաստ է նռնակ պայթեցնել գերագույն ռադայում:

Միաժամանակ նա ասել է, որ հիասթափվել է պատգամավորական իր մանդատից ու ավելի շատ ցանկանում է մարտնչել:

Նա նշել է, որ հիասթափություն է ապրում նույն դահլիճում երկրի թնամիների հետ նստելով, ու ավելացրել, որ ծայրահեղ դեպքում պատգամավորների վրա է նետելու իր մոտ պահվող նռնակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Աջ սեկտորի» ազգայնականները հրաժարվել էին ենթարկվել երկրի ուժայիններին ու հրաժարվել համալրել ուկրաինական բանակի շարքերը:

Նույն շարքից