Քաղաքական 

Զենքի հետ վարվելու կանոնները խախտած զինվորը ձերբակալվել է

Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են քննչական և դատավարական միջոցառումներ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանի մահվան հանգամանքները:

Քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է. հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:  Ձերբակալվել է Հ. Բարեյանը:

Ապրիլի 21-ին, ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Բարեյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից