Քաղաքական Միջազգային 

Էրդողանի գլխի հետ ինչ-որ բան է կատարվում. գերմանացի լրագրող

Գերմանիայում թոք-շոուներից մեկի ժամանակ ի հայտ է եկել այն դժգոհությունը, որը կուտակվել է գերմանացի լրագրողների և հասարակության մոտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ. այս մասին գրում է Die Welt-ը: Հեռուստաշոուի ժամանակ բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերում են Էրդողանի վարած ներքին և արտաքին քաղաքականության, մասնավորապես միգրացիոն քաղաքականության, քրդերի դեմ ռազմական օպերացիային, միջազգային հարթակում Թուրքիայի դիրքին և այլն: Սակայն, հատկապես բուռն քննարկում ծավալվել է մամուլի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականության հարցի շուրջ: Ոմանք նույնիսկ տեսակետ են հայտնել, թե Էրդողանն ադեկվատ մարդ չէ: «Էրդողանի գլխի հետ ինչ-որ բան է կատարվում»,-ասել է հեռուստալրագրող Ուլրիխ Կինցլեն՝ խոսելով այն մասին, որ մարդիկ այդ երկրում հայտնվում են դատարաններում Էրդողանին վիրավորելու համար: Կինցլեն Թուրքիայի ղեկավարին անվանել է «նեոսուլթան» և վերջինիս մեղադրել է քննադատությունների նկատմամբ չափազանց ագրեսիվ լինելու մեջ: Պարբերականը գրում է, որ լրագրողը, ինչպես երևում է, չի վախենում լրացնել այն մարդկանց շարքը, ովքեր Թուրքիայում դատարանում են հայտնվել: Բանավեճի մասնակցիները կարծիք են հայտնել, որ Թուրքիայում ժողովրդավարության մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ այդ երկրում բանտերում ավելի շատ լրագրող կա, քան աշխատավայրերում: Պարբերականը հայտնում է, որ բանավեճի ժամանակ մասնակիցներից միայն մեկն է փորձել պաշտպանել Էրդողանին: Խոսքը վերաբերում է թուրքական ծագումով գերմանացի քաղաքական գործիչ Օզան Ջեյհունին, ով ստացել է Էրդողանի վստահել անձ աանունը:

Նույն շարքից