ՀԱՊԿ հավաքական ուժերը պատրաստ են ընդամենը մեկ օրվա ընթացքում արձագանքել ցանկացած սպառնալիքի, որը կլինի կազմակերպության սահմանների մոտ, նման հայտարարությամբ, ինչպես փոխանցում է ria.ru-ն, հանդես է եկել ՀԱՊԿ միասնական շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: «Իրական սպառնալիքի դեպքում, քաղաքական որոշում կայացնելուց հետո ընդհանուր առմամաբ մեկ օրվա ընթացքում ՀԱՊԿ հավաքական ուժերը կարող են օպերատիվ կերպով արձագանքել և հզոր օգնություն ցուցաբերել այն անդամին, որը կդիմի ՀԱՊԿ-ին»,- ասել է Սիդորովը:
ՀԱՊԿ-ը կարող է ընդամենը մեկ օրում օգնության հասնել անդամ երկրներից ցանկացածին. Սիդորով