Նարեկ Գալստյանը գրում է իր ՖԲ էջում.
Մի օր այնպես ստացվեց, որ դժբախտություն ունեցա հանդիպելու Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի հետ: Եթե հոգևորականի վեղարը հանեին վրայից, սովորական եգիպտական մամլուքի տպավորություն թողեց: Ամեն երկրորդ բառի մեջ ընդգծում էր Էրդողանի հանդեպ իր անձնական հավատարմությունը: Հիմա նայեցի Կարո Պալյանի ելույթը Թուրքիայի խորհրդարանում, որտեղ հերթով թվարկում էր Օսմանյան կայսրության հայ պատգամավորների անունները` Համբարձում Պոյաջյան, Գրիգոր Զոհրաբ, Գարեգին Փաստրամաճյան:
Եվ վերջում, ելույթի ամենավերջում նա Թուրքիայի պես հայատյաց երկրի թիվ մեկ ամբիոնից իր մայրենի լեզվով ասաց` Աստված նրանց հոգին լուսավորի: Կարո Պալյանը հայի լավագույն տեսակն է, որ պայքարում է թրքական ֆաշիզմի դեմ հենց որջում: Մեծ հարգանք!!!