Հասարակություն 

Charlie Hebdo-ի վրա հարձակում գործելու մեջ կասկածվում է ևս 10 մարդ

 Ինչպես տեղեկացրել ենք, 32-ամյա Շերիֆ և 34-ամյա Սայիդ Քուաշները կասկածվում են Charlie Hebdo ամսագրի աշխատակազմի վրա հարձակում գործելու մեջ: Քուաշները հայտնի են որպես հատուկ ծառայությունների աշխատակիցներ:

 

Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները,  նրանք առայժմ ազատության մեջ են, ոստիկաններին չի հաջողվել գտնել նրանց:

 

Թարմ տվյալների համաձայն՝ այս հանցագործության մեջ կասկածվում է ևս 10 մարդ: Ըստ France 24-ի, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ նրանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատում է 88 հազար մարդ, այդ թվում ՝ զինվորականներ, հատուկ ծառայության աշխատակիցներ և ոստիկանությունը:

Նույն շարքից