Հայաստան Քաղաքական 

Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներն ավարտվեցին

Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, այսօր՝ ապրիլի 22-ին, Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներն ավարտվեցին:

6 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ այն ընդգրկվեց երկուշաբթի օրվանից մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում:

ԸՕ նախագծի օրակարգ ընդգրկվելուն դեմ քվեարկեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նույն շարքից