Քաղաքական 

Բաքվում հրաձգության ժամանակ փամփուշտը դիպել է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպանի մեքնային

Բաքվի ռեստորաններից մեկում հրաձգության ժամանակ փամփուշտը դիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Դերիկ Հոգանի մեքենային, հայտնում է Ինտերֆաքսը:

Դեսպանատնից հայտնել են, որ փամփուշտը պատահաբար դիպել է դեսպանի տեղակալ Դերիկ Հոգանի ավտոմեքենային: Դիվանագետի մեքենայի կայանած վայրից ոչ հեռու վիճաբանություն, այնուհետև հրաձգություն էր սկսվել: Հոգանն ինքը այդ պահին ավտոմեքենայում չէր, ու դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել:

Նույն շարքից