Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն առաջարկել է ֆրանսիացիներին հանրաքվե անցկացնել ու վերականգնել մահապատժի կիրառությունը: Այս մասին նա հայտարարել է France2 հեռուստաալիքի եթերում՝ հաշվի առնելով այս երկրում կատարված վերջին դեպքերը:
Հիշեցնենք, որ 2007թ. փետրվարի 20-ին Ֆրանսիայի իշխանությունները սահմանադրական արգելք են սահմանել մահապատժի կիրառման վրա: