Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են Արցախին վերաբերող հարցեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր հեռախոսազրույց են ունեցել ԼՂՀ  ընդհանուր և հատկապես՝ առաջապահ դիրքերի ներկա իրավիճակի մասին:

Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից։

Հովհաննիսյանն իր և իր անվան հետ կապված բոլոր հաստատությունների անվերապահ զորակցությունն է հայտնել Արցախի քաջարի ժողովրդին ու հերոս զինվորներին, ինչպեսև Հանրապետության ազատությանը, ամբողջականությանը, ինքնիշխանությանը և միջազգային իրավունքի ներքո համաշխարհային ճանաչմանը:

Նույն շարքից