Հասարակություն 

Քամուց պոկվել է Մանկավարժական պետական քոլեջի տանիքը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 13.27-ին տեղեկատվություն է ստացվել որ, Երեւանի Աբովյան փողոցի թիվ 170 հասցեում գտնվող Մանկավարժական պետական քոլեջի տանիքը գիշերվա քամուց պոկվել է:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 170 հասցեում գտնվող Մանկավարժական պետական քոլեջի տանիքը գիշերվա քամուց պոկվել է (մոտ 50քմ):

***

Նույն օրը, ապրիլի 22-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Աբովյան 170 հասցեում գտնվող Եվգինյան մանկավարժական քոլեջի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է Եվգինյան մանկավարժական քոլեջի տանիքի փայտյա կառուցատարրերը 40-50 քմ:

Նույն շարքից