Charlie Hebdo ֆրանսիական խմբագրության վրա հարձակման մեջ գլխավոր կասկածյալներից մեկը իտալական իրավապահ մարմիններին հայտնի է եղել որպես իսլամական ծայրահեղականների հետ համագործակցող:
Ինչպես փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները, այս մասին հայտարարել են Իտալիայի ներքին գործերի նախարարությունից:
Խոսքը 32-ամյա Շերիֆ Քուաշի մասին է:
Ի դեպ, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ ներկայում ոստիկանությունը, կարծես թե, հայտնաբերել է Քուաշ եղբայրների գտնվելու վայրը և շրջափակել այն:
Կարդացեք նաև՝
Charlie Hebdo-ի վրա հարձակում գործելու մեջ կասկածվում է ևս 10 մարդ