Հասարակություն Միջազգային 

Փարիզում ահաբեկիչն առաջադրել է իր պայմանները

analitik.am

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Փարիզի Վենսեն թաղամասի խանութներից մեկում պատանդներ վերցրած ահաբեկիչը ներկայացրել է իր պահանջները:

Մասնավորապես նա պնդել է ազատ արձակել Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակում գործած  Շերիֆ ու Սաիդա Կուաշի ահաբեկիչներին:

Իր պահանջների չկատարման դեպքում Ամեդի Կուլիբալին սպառնացել է սպանել բոլոր պատանդներին, ինչպես նաեւ ոստիկանությունից պահանջել է ուժային գործողություններ չիրականացնել Դամարտենեում պատսպարվող Կուաշի եղբայրների դեմ:

 

Հունվարի 9-ին Ֆրանսուա Օլանդի նախօրոք նախատեսված հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հետաձգվել է:

 

 

 

Նույն շարքից