Ապրիլի 22-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկրի օր: Այս տարի և առաջիկա 5 տարիներին այս օրը նվիրված է լինելու երկրին նոր կյանք պարգևելուն՝ ծառատունկին, որպես մաքուր, ապահով և առողջ մոլորակի երաշխիք: «Ծառեր մոլորակի համար»՝ այս օրվա կարգախոսն է, որին միանում է նաև Երևանի քաղաքապետարանը: Սա ևս մեկ առիթ է՝ շնորհակալություն հայտնելու մեր համաքաղաքացիներին ապրիլի 9-ին կայացած համաքաղաքային ծառատունկին մասնակցելու և այսքան նոր ծառեր մոլորակին պարգևելու համար:
Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ