Միջազգային Քաղաքական 

Պորոշենկոն Յացենյուկին հեռացրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի կազմից

Լեռնային Ղարաբաղում շփման գծում լարվածության աճը հետ է մղել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը հայտարարել է Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ընդունելու ժամանակ, հայտնում է TASS-ը:

«Այնպես ստացվեց, որ Դմիտրի Մեդվեդևի վերջերս կատարած այցը, և Ձեր այցը տեղի է ունենում մեր տարածաշրջանում լարված իրադրության պայմաններում: Ոչ ոքի համար գաղտնիք չի, այդ իրադրությունը առաջացել է Ադրբեջանի անպատասխանատու գործողություններով: Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով Ադրբեջանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Ղարաբաղը ոչինչ ընդհանուր չի կարող ունենալ Ադրբեջանի հետ»,- ասել է Սարգսյանը:

«Օգտագործելով ողջ զինանոցը, իհարկե, Ադրբեջանը ստացավ արժանի պատասխան, սակայն այդ գործողությունները հետ մղեցին բանակցային գործընթացը»,- վստահ է երկրի նախագահը:

Հայաստանը կարգավորման գործընթացում միշտ խաղացել է կառուցողական դեր: Մենք «միշտ վստահ ենք եղել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հարցում վերջիվերջ կշարադրեն հարցի լուծման իրենց մոտեցումը, կանվանեն այն կողմին, որը հրաժարվում է այդ առաջարկություններից,- նշել է Սարգսյանը:- Ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք անպատիժ կարող են խախտել համաձայնությունը, որը ստորագրվել է դեռևս 1994-95 թվականներին, և այն պայմանավորվածությունները, որոնց մենք հասել ենք այդ երկարատև բանակցությունների ժամանակ»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:

Վերջին ինը տարիների ընթացքում «մենք եղել ենք այդ գործընթացի ակտիվ վկաներ և մասնակիցներ, ջանացել ենք գտնել ընդունելի լուծումներ, լինել կառուցողական», հավատացրել է Սարգսյանը: Նրա խոսքով` հայկական կողմը համոզված է եղել, որ «այդ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումների, խաղաղ ճանապարհով»:

Սարգսյանը նշել է, որ «հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավականին հարուստ է և տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ, այդ թվում բարձր մակարդակով քննարկվում են ամենաարդիական հարցերը»:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել «Հայաստանից պահանջել կատարելու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը»՝ կապված Ղարաբաղի հակամարտության հետ:

Նույն շարքից