Հասարակություն 

Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 քաղաքացի

Երեւանի Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Այս պահին դեռեւս հայտնի չէ, թե ովքեր են բերման ենթարկվել: Հայտնի է միայն, որ նրանց մեջ են Վահե Գրիգորյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Սարմեն Շահիջանյանը, Մարիա Հովսեփյանը, Ասիա Խաչատրյանը, Գայանե Բաբլոյանը, Լեւոն Գալստյանը, Armenia Today վերլուծական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը, «Ա1+» լրագրողը, Հարություն Աղլամազյանը, Վարդանուշ Բալայանը եւ այլն:

Նույն շարքից