Հասարակություն Միջազգային 

Հրթիռակոծություն Հալեպում

analitik.am

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում հրթիռակոծվել է հայ կաթողիկե համայնքին պատկանող Ս. Ռիտա եկեղեցին:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր տեղական ժամանակով 15:30-ի սահմաններում:

Զինյալ ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռների հետևանքով Հալեպի հայ կաթողիկե համայքին պատկանող Սրբուհի Ռիթա եկեղեցու մի մասը քանդվել է:

 

Հիշեցնենք, որ Ամանորի նախաշեմին Հալեպի բնակչությունը, այդ թվում՝ հայ համայնքը, ծանր օրեր էր ապրում: Օրեր շարունակ էլեկտրաէներգիան անջատված էր, ջրամատակարարում նույնպես չի իրականացվում:

Սիրիական Կարմիր մահիկի ջանքերով ջրի հոսքը հաջողվել է ժամանակավորապես վերականգնել որոշ թաղամասերում:

Իսկ դեկտեմբերի 30-ին Հալեպի հին, պատմական թաղամասերում որոտացած հուժկու պայթյունը ցնցել էր ողջ քաղաքը, այդ թվում՝ հայկական թաղամասերը

Նույն շարքից