Հասարակություն 

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք - Քարվաճառ ճանապարհը փակ են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:


Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք - Քարվաճառ  ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են  Գյումրի-Բավրա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:


ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Նույն շարքից