Հասարակություն Պատահարներ 

Վթար ոստիկանության զորքերի մոտ. մեքենան բախվել է ծառին

Ապրիլի 22-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել  ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի 34 RS 248 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Հ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել արգելափակումից եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ,  որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն շարքից