ԱՄՆ-ում 1 ցենտնանոց մետաղադրամը, որը թողարկվել է 1793-ին, աճուրդում վաճառվել է 2.35 մլն դոլարով: Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, մետաղադրամն անվանում են «շղթայական ցենտ», քանի որ նրա վրա պատկերված է 13 միմյանց միացված օղակ, որոնք խորհրդանշում են առաջին 13 գաղութների միասնությունը:
Վաճառքն իրականացվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում: