Հասարակություն 

Լոնդոնի դատարանն առգրավել է Կոլոմոյսկիի ինքնաթիռն ու զբոսանավը

Լոնդոնյան դատարանը «Տատնեվթ» ընկերության (Ռուսաստան) հայցով առգրավել է Իգոր Կոլոմոյսկիի, Գենադի Մոգոլյուբովի, Ալեքսանդր Յարոսլավսկիի եւ Պավել Օվչարենկոյի՝ ընդհանուր 380 մլն դոլարի չափով արտասահմանյան ակտիվները:

Ապրիլի 22-ի նիստում Լոնդոնի դատարանը կալանք է սահմանել նաեւ Կոլոմոյսկիի ինքնաթիռի, զբոսանավի եւ Անգլիայում ու Ֆրանսիայում ունեցած անշարժ գույքի նկատմամբ:

Բացի այդ, դատարանի որոշմամբ, սահմանափակվում է գործարարների ծախսերը՝ շաբաթական 5 հազար ֆունտի (7.19 հազզար դոլար) չափով: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Bloomberg-ը:

2016 թվականի մարտի վերջին «Տատնեվթ»-ն Անգլիայում հայց է ներկայացրել այս գործարարների դեմ Կրեմենչուգսկի նավթավերամշակող գործարան նավթի մատակարարումների գործով եւ 334 մլն դոլարի չափով վնասի փոխհատուցում է պահանջում:

 

Նույն շարքից