Ապրիլի 22-ին, ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Քաջազնունի եւ Ե.Քոչար փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին «Աուդի Q7» մակնիշի 01 UA 707 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ջ. Ղ.-ին ( 1940թ. ծնված), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահաել են ծանր: