71-ամյա Ջոնի Միթչելը դարձել է հեղինակավոր Saint Laurent նորաձևության տան նոր գովազդային դեմքը:
Հայտնի երգչուհին արդեն լուսանկարվել է բրենդի գովազդային ֆոտոշարքում, որտեղ ներկայացել է իր անբաժանելի ընկերոջ` կիթառի հետ:
DailyMail-ը գրում է, որ սրանից 2 օր առաջ Céline նորաձևության տան նոր գովազդային դեմքն է դարձել 80-ամյա Ջոան Դիդյոնը: Ութսունն անց մոդելի հետ աշխատելու փորձ ունի նաև ֆրանսիական Lanvin բրենդը: