Հասարակություն 

Փրկարարներին հաջողվել է բարձրացնել մալազիական կործանված օդանավի պոչը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, փրկարարները Յավանյան ծովում հայտնաբերել են կործանված ինդոնեզական Airbus A320-200 օդանավի պոչը:


CNN- հաղորդմամբ՝ փրկարարներին հաջողվել է  բարձրացնել օդանավի պոչը: 


Հիշեցնենք, որ երեկ էլ գրանցվել է Ճավայի ծովում կործանված AirAsia ընկերության ինքնաթիռի «սեւ արկղերի» ազդանշանը: Այն գրանցվել է ինքնաթիռի պոչային հատվածից 300 մ հեռավորության վրա:

Մալայզիական Airbus-ը 2014 թվականի դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան ինդոնեզական Սուրաբայա քաղաքից չվերթ էր իրականացնում դեպի Սինգապուր: Թռիչքից կարճ ժամանակ անց այն անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում 162 մարդ է եղել: 

Նույն շարքից