մ.թ.ա. 49թ. — Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձավ թևավոր խոսք։
976թ. — մահացել է Հովհաննես Չմշկիկը, հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (ծն. 925 թ.)։
1863թ. — Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոն։
1920թ. — ստեղծվեց Ազգերի լիգան։
1935թ. — ծնվել է Զորի Բալայանը, հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ։
1938 թ. — ծնվել է Դոնալդ Կնուտը, ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ։
1946թ. — տեղի ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեաի առաջին նիստը։
1955թ. — ծնվել է Խորեն Հովհաննիսյանը, հայ հանրաճանաչ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ:
1958թ. — ծնվել է Հրանտ Թոխատյանը, հայ ճանաչված դերասան, մշակութային գործիչ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն։