Ջորջ Քլունին տպավորված է ու շատ է հավանել հայկական ուտեստները:
«Ես շատ լավ եմ, անցած երեկոյան եմ ժամանել, ուտելիքը շատ լավն է ու շատ տպավորված եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Քլունին` պատասխանելով «Ինչ կասեք Երևանի մասին» հարցին:
Դերասանը տեղեկացրել է, որ Երևանում կմնա մինչև ապրիլի 24-ը:
Նշենք, որ Քլունին Երևան է ժամանել ապրիլի 22-ին` մասնակցելու նաև «Ավրորա» մրցանակաբաշխությանը: