Հասարակություն 

Ճանապարհների վիճակը ժամը 13.00-ի դրությամբ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:


Փակ  է Վարդենյաց լեռնանցքը:


Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ  և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն, իսկ Արագածում բուք է: 


ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Նույն շարքից