Դերասան Լեոնարդո դի Կապրիոն ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ բնակարանում ՄԱԿ-կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ:
Իր ելույթում Լեոնարդոն աշխարհին կոչ էր անում հրաժարվել վառելիքի հանածո տեսակների արդյունահանումից:
«Մեր մոլորակը հնարավոր չի լինի փրկել, եթե հանածո վառելիքը չթողնենք ընդերքում, որտեղ էլ այն պետք է լինի: Մեր սերունդները մի օր հետ կնայեն անցյալին ու կհասկանան, որ այսօրվա սերունդը կարող էր կանգնեցնել երկրագնդի ոչնչացումը, բայց չի արել դա»,- ասել է դերասանը:
«Մենք կարող ենք շնորհավորել իրար, բայց սա անիմաստ կդառնա, եթե վերադառնալով մեր երկրներ, մենք չհետեւենք ան սկզբունքներին, որոնք ամրագրված են այս պատմական համաձայնագրում: Հիմա եկել է համարձակ ու վճռորոշ գործողությունների ժամանակը: Աշխարհը մեզ է նայում ու ձեզնից է կախված, արդյոք ապագա սերունդները կփառաբանեն ձեզ, թե կհանդիմանեն»,- հավելել է նա: