Հայաստան Հիշում եմ և պահանջում 

Անցյալի մասին հիշողության հետ միասին անհրաժեշտ է մտածել նաև ապագայի մասին. Ռուբեն Վարդանյան

«100 կյանք» նախաձեռնությունն արտացոլում է 100-ամյա վաղեմության իրադարձություն, որը սակայն կարևոր է ժամանակակից համատեքստում: Այս մասին Aurora Dialogues քննարկումների ժամանակ հայտնել է ձեռներեց ու մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Տվյալ միջոցառման կազմակերպումը սկզբում անիրատեսական էր թվում, իսկ այսօր այն արդեն իրողություն է: Ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ անցյալի մասին հիշողության հետ միասին անհրաժեշտ է մտածել նաև ապագայի մասին, կառուցել ապագան: Մենք հույս ունենք, որ երկխոսությունը թույլ կտա ուղիղ ու անկեղծ խոսել այն մասին, ինչ կատարվում է հիմա:

Aurora Prize մրցանակաբաշխությունը հիմնվել է, որպեսզի Հայոց ցեղասպանության բոլոր վերապրածների անունից շնորհակալություն ասի նրանց փրկիչներին: Հարյուրամյակ առաջ նրանց դրսևորած քաջության հիշատակին մրցանակը հանձնվելու է ժամանակակից հերոսներին, որոնք զոհաբերում են իրենց հանուն ուրիշների փրկության: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են հայ ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը ու Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա ապրիլի 24-ին Երևանում: Հաղթողի անունը կհայտարարի Ջորջ Քլունին:

Նույն շարքից