Վերին Պտղնի գյուղում գործող «Կոտայք» ռեստորանային համալիրի տարածքից ապրիլի 22-ի գիշերը կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել երկու քաղաքացի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, որըպատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Դանակահարվածներն են Երևանի բնակիչներ Մհեր եւ Նահապետ Վարդանյանները:
Դեպքի մանրամասները պարզվում են: