Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիա այցի ընթացքում ընթրել է Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի, ինչպես նաև արքայազն Հարիի հետ, հայտնում է The Daily Mail-ը։
Օբաման նաև շփվել է 2-ամյա գահաժառանգ արքայազն Ջորջի հետ, ով դուրս է եկել ԱՄՆ նախագահի հետ ծանոթանալու գիշերազգեստով և խալաթով: Նշվում է, որ Ջորջը նման հագուստով է եղել, քանի որ պատրաստվում էր քնելու։
Ընթրիքը կայացել է Քենսինգթոնյան պալատում։ Թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը հրապարակել է լուսանկարներ, որոնցից մեկում Բարաք ու Միշել Օբամաները զրուցում են թագավորական ընտանիքի անդամների հետ, մյուս նկարում՝ նրանք, ինչպես նաև արքայազն Ուիլյամը, Հարին և Քեյթը նստավայրի մուտքի մոտ նկարվում են։





