Հասարակություն 

Լառնակայի կենտրոնում ավտոմեքենա է պայթել. կա 2 վիրավոր

Կիպրոսի Լառնակա քաղաքի կենտրոնում ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով վիրավորվել է 46-ամյա մի տղամարդ և  նրա 21-ամյա ընկերուհին: Այս մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Տղամարդը լուրջ վնասվածք է ստացել, նրան վիրահատել են: Աղջիկը, բուժզննումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

 

Բացառված չէ, որ խոսքը քրեական հաշվեհարդարի մասին է, քանի որ տղամարդը ոստիկանությանը հայտնի է եղել տարբեր գործերով:

 

 

Նույն շարքից