Բլոգ Հայաստան Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Շատերը չգիտեն, թե ով է իրականում Ավրորան

«Ինձ փրկել է Ավրորայի հերոսը»: Երեւանի կենտրոնում բոլորիս հանդիպել են այս վերտառությամբ վահանակներ, սակայն շատերը չգիտեն, ով է իրականում Ավրորան:

Ավրորա (Արշալույս) Մարտիկանյան: Ծնվել է 1901 թ. հունվարի 12 ին՝ Արեւմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում: Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր: 1915թ.-ին Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը: Արշալույսը առեւանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում Մալաթիայի եւ Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Անցնելով դժոխքի միջով՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը եւ Զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել ԱՄՆ:

Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին: Նա պետք է աշխարհին հաղորդակից դարձներ հայերի դեմ իրագործած ցեղասպանության մասին: Այդ առաքելությունը նա փայլուն կատարեց: 1918թ.-ին ԱՄՆ-ում հրատարակվեց նրա հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը: 1918թ.ին նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը` Ravished Armenia, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Արշալույս Մարտիկանյանն էր: Բացառիկ դիտելիություն է ունենում ֆիլմն ամբողջ աշխարհում՝ բերելով 30 միլիոն դոլարի եկամուտ, որը տրամադրվեց Մերձավոր Արեւելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը: Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեց եւ մոռացվեց, արգելափակված ֆիլմի հետ մոռացվեց նաեւ Ավրորան, ով մահացավ 1994թ.-ին՝ 93տարեկան հասակում: Մահացավ մոռացության մեջ, մերժված բոլորի կողմից, սակայն նա կրկին պետք է հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով… Ճանաչենք Ավրորային, մեր Արշալույսին…

Իր ֆեյսբուքյան էջում գրառել է Գագիկ Սարգսյանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles