Հասարակություն Պատահարներ 

Երևանում Կրթության և գիտության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել ՀԷՑ-ի աշխատակցին

Երեկ՝ ապրիլի 22-ին, վրարերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Վահե Նիկոյանը Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում իրեն ամրակցված Toyota մակնիշի 707 ԼԼ 60 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 60-ամյա Վաչե Վաչյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 Մանրամասները` shamshyan.com-ում:

Նույն շարքից