Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանը հնարավոր է Ուկրաինայից պահանջի 3 միլիարդ դոլար վարկի վաղաժամկետ մարումը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, Ռուսաստանը կարող է Ուկրաինայից պահանջել վաղաժամ մարել իր տրամադրած 3 միլիարդ դոլարի վարկը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի կառավարությունում լրատվամիջոցի աղբյուրները: Ընդգծվում է, որ խախտվել են մի ամբողջ շարք պարամետրեր, որոնք պայման են հանդիսացել` Ռուսաստանի կողմից Ուկրաինային վարկը տրամադրելու համար: Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ այդպիսի հանգամանքներում բավական հավանական է, որ Ռուսաստանը հարկադրված կլինի մոտ ժամանակներս Ուկրաինայից պահանջել 3 միլիարդ դոլարի պարտքի մարում: Ռուսաստանը 2013 թվականի վերջին որոշել էր Ուկրաինային տրամադրել 15 միլիարդ դոլարի վարկ, սակայն դրանցից հատկացրեց միայն առաջին տրանշը` 3 միլիարդ դոլար: Ուկրաինայում գրանցվեց Եվրամայդանը, և Ուկրաինան չստացավ մնացյալ 12 միլիարդ դոլարը: 

 

 

Նույն շարքից