Հասարակություն Միջազգային 

Մշակվել է ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների հայեցակարգը

analitik.am

2015 թ ից ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները  ստիպված չեն լինելու ԵՏՄ ցանկացած անդամ երկրում աշխատելու համար աշխատանքի թույլտվություն ստանալ, անի որ միության անդամ պետությունները սեփական ազգային աշխատանքային շուկան պաշտպանելու համար սահմանափակումներ դնելու իրավունք չունեն:

ԵՏՄ  անդամ պետությունների քաղաքացիների կրթության մասին փաստաթղթերը, բացառությամբ իրավաբանների, մանկավարժների, բժիշկների ու դեղագործների դիպլոմների, լիարժեք ուժ են ստանում բոլոր ԵՏՄ անդամ պետություններում: Այս օրենքը ևս նպաստում է միության ներսում ներքին աշխատանքային միգրացիային:

ԵՏՄ ցանկացած անդամ պետությունում աշխատող  քաղաքացին բժշկական օգնություն կստանա նույն պայմաններով, ինչ տեղաբնակները:

ԵՏՄ անդամ ցանկացած պետությունում պայմանագրի հիման վրա 6 ամսից ավելի աշխատող ԵՏՄ անդամ երկրների քաղաքացին պետք է այդ երկրում համապատասխան հարկ վճարի, այնպես, ինչպես դա վճարում են այդ երկրի քաղաքացիները, այլ ոչ թե որպես օտարերկրացի:

 Միության անդամ ցանկացած երկրում գտնվող ԵՏՄանդամ  քաղաքացիների ու նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովվածության հարցերը, բացառությամբ կենսաթոշակային պարտավորությունների, իրագործվում են նույն կարգով ու պայմաններով, ինչ այդ երկրի քաղաքացիներինը:  ԵՏՄ տարածքում աշխատած քաղաքացիների աշխատանքային ստաժը ևս հաշվարկվում է: 

Նույն շարքից