Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» և «Ալ- Քաիդա» ահաբեկչական խմբավորումները լրջագույն սպառնալիք են Արևմուտքի համար։
«ԻՊ-ի ոչնչացումն ինձ համար առաջնահերթ նշանակություն ունի, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն գլոբալ պայքար է մղում Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների նկատմամբ հաղթանակ տանելու համար», ասել է Օբաման՝ ընդգշելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները վճռորոշ դեր են խաղում ԻՊ-ի դեմ ռազմական արշավի հարցում, որոնք ներառում են ահաբեկիչների դիրքերին ավիահարվածներ։
«Մենք հաջողություններ ենք գրանցում ԻՊ-ի առաջնորդներին բռնելու և ահաբեկիչներին իրենց իսկ հսկողության տակ գտնվող տարածքներից դուրս հանելու հարցում»,- ասել է նախագահը: