Հասարակություն Միջազգային 

Թուրքիայում կանխվել են ահաբեկչական գործողություններ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Milliyet պարբերականը, Թուրքիայի անվտանգության ուժերը Թուրքիայի առևտրային  կենտրոններից մեկում երկրորդ ահաբեկչական գործողությունն են կանխել:

 

Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել: 

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները նախօրեին տեղեկություն են ստացել այն մասին, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Ստամբուլում ահաբեկչություն են պլանավորում:

 

Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել էին երկու PKK-ականներ՝ պայթուցիկ սարքերով:

 

Ավելի վաղ մահապարտ կին ահաբեկիչ-շահիդը Ստամբուլի պատմական Սուլթանահմեթ շրջանում գործի էր դրել պայթուցիկ սարքը:

 

 

 

Նույն շարքից