Այսօր`ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտնեց իր կարծիքը առ այն, թե որն է Ռուսաստանի Դանշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի ուղերձը:
«Ռուսաստանի Դանշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի ուղերձն այն է, որ քանի դեռ կրակում են Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ու կա կրակելու վտանգ, չի կարող լինել նորմալ բանակցային գործընթաց: Հետևաբար, անհրաժեշտ է ձեռնարկել հրադադարի ռեժիﬕ ամրապնդման գործողություններ:
Լավրոﬖ ասաց, որ ոչ ﬕայն համանախագահների մակարդակով, այլ դիﬔլու են Գերմանիային` ԵԱԿՀ գործող նախագահությանը, որպեսզի այդ ﬔխանիզﬓերի ներդրումը լինի»,-ասաց ԱԳ փոխնախարարը: