Հայաստան Հասարակություն 

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Հալեպի հայկական եկեղեցու հրթիռակոծումը

analitik.am

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու հրթիռակոծման վերաբերյալ. «Դատապարտում ենք Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիթա եկեղեցու հրթիռակոծումը, որի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։ Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը։ Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը՝ կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների և սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները»:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում հրթիռակոծվել է հայ կաթողիկե համայնքին պատկանող Ս. Ռիթա եկեղեցին: 

 

Նույն շարքից