Հասարակություն Միջազգային 

Ուկրաինական ուժայինները առեւանգել են 18-ամյա աղջկա

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», ուկրաինական ուժայինները առեւանգել են 18-ամյա աղջկա:

Այն, որ ուկրաինական ուժայինների կողմից օկուպացված տարածքներում ծաղկում են անօրինականությունները, թալանն ու բռնությունները՝ իրողություն է:

Օկուպանտների չարագործությունները հասել են այնպիսի մաշտաբների, որ դրանք չեն կարողանում պարտակել նույնիսկ ուկրաինական լրատվամիջոցները:

Ուկրաինական 112.ua հեռուստաալիքի հաղորդմամբ օկուպացված Արտեմովսկ բնակավայրում զինվորական համազգեստով անհայտ անձինք առեւանգել են 18-ամյա մի աղջկա ու տարել նրան անհայտ ուղղությամբ:

Առեւանգվածի մասին տեղեկությունները բացակայում են, սակայն, որ վերջինս կխեղվի ու հոգեբանական շոկ կստանա առնվազն, դա փաստ է:

Ամանորից առաջ նույն Արտեմովսկի շրջանում ուկրաինական ուժայինները դաժան ծեծի էին ենթարկել Դնեպրոպետրովսկից ժամանած վալանտյորներին, որի արդյունքում նրանցից մեկը մահացել էր, իսկ մեկ մարդ ծանր վնասվածքներով հայտնվել վերակենդանացման բաժանմունք:

Նույն շարքից