Հասարակություն Միջազգային 

Կենտրոնական Չինաստանում սպանվել է 4 մարդ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Չինաստանի Հունան պրովինցիայում գտնվող Չանշա քաղաքի բնակարաններց մեկում հայտնաբերվել է 4 սպանված մարդու դիակ, որոնցից երկուսը՝ երեխաներ են:

Տվյալների համաձայն մարդասպանը ձերբակալվել է, սակայն դեռ պարզված չեն սպանության դրդապատճառները:

Սպանվել են ամուսնական զույգն ու նրանց մանկահասակ երեխաները:

Մարդասպանը վիճաբանությունից հետո դանակով սպանելով նրանց, փորձել է այրել բնակարանը, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է վնասազերծել չարագործին, ով իրավապահներին դիմադրություն ցուցաբերելու ընթացքում վիրավորվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

Նույն շարքից