Հասարակություն Միջազգային 

Ռազմա-Վիրական ճանապարհից տեղահանվել է ավելի քան 100 մարդ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը,ավելի քան 100 մարդ  տարհանվել է Ռազմա-Վիրական ճանապարհի ձյունածածկ հատվածներից:

 

Տուժողները Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներ են: Վրաստանի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները նրանց ուղղաթիռներով տեղափոխել են Գուդաուրիի հանգստավայր, որտեղից վերջիններիս մեծ մասը տեղափոխվել  են Թբիլիսի:

 

Կազբեսկի շրջանի հյուսիսի ավտոմայրուղու այս հատվածը դժվարանանցանելի է դեռ  հունվարի 6-ից՝ ձյան ու մառախուղի պատճառով: Որոշ տեղերում ձյան շերտի բարձրությունը հասնում է երկու մետրի: Անբարենպաստ եղանակային պայմանները թույլ չեն տալիս ամբողջովին ճանապարհամաքրման աշխատանքներ իրականացնել: Մինչ օրս հնարավոր չէր նաև ուղղաթիռների կիրառումը:

 

Հիշեցնենք, որ հունվարի վեցից կանգնեցված է երթևեկությունը նաև Դարյալիի սահմանային անցակետով և Վերին Լարսով:

 

 

 

Նույն շարքից