Հայաստան Քաղաքական 

Միջազգային հանրության ամոթն է, որ հարյուր տարուց ավելի անց էլ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը. Մուրադ Իսմայել

Միջազգային հանրության ամոթն է, որ հարյուր տարուց ավելի անց էլ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱՄՆ-ում գործող «ՅԱԶԴԱ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն և կառավարման խորհրդի անդամ Մուրադ Իսմայելը:

«Դեռ ողջ միջազգային հանրությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որն անհրաժեշտ է կորսված հոգիների, ցեղասպանության դաժանությունը վերապրած մարդկանց առջև հարգանքից ելնելով: Բացի այդ` եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր ու դատապարտվեր, Հոլոսքոստը, Կամբոջայում ու Հարավսլավիայում ցեղասպանություններ տեղի չէին ունենա: Եթե միջազգային հանրությունը ի վիճակի լիներ հստակ պատասխան տալու այդ ամենին, 2014 թվականին եզդիների ցեղասպանությունը տեղի չէր ունենա, ի վերջո»,-ասաց Մուրադ Իսմայելը:

Նույն շարքից