Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Կինը պետք է մասնակցի խաղաղար գործընթացների. Լեյման Գպաուեյ

analitik.am

«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում մեկնարկած Aurora Dialoguesօ- կանանց հիմնախնդիրներին նվիրված քննարկմանը  լիբերիացի  իրավապաշտպան, Խաղաղության մրցանակի Նոբելյան  դափնեկիր դոկտոր Լեյման Գպաուեյը, ով ողջ կյանքը պայքարել է հարկադիր ամուսնությունների դեմ, հայտարարեց, որ կինը պետք է լիարժեք մասնակցություն ունենա աշխարհում.

«Եթե կինը չի մասնակցում խաղաղար և, առհասարակ, ինչ-ինչ գործընթացների, դա  նման է նրան, որ մարդն աշխարհին նայի մեկ աչքով»,- ասաց դոկտոր Լեյմանը:

Պատասխանելով հարցին, թե ինչն աշխարհում  այն չէ,  դոկտոր Լեյման Գպաուեյը պատմեց, որ ապրել է գյուղում, որտեղ 8 տարեկան աղջկա փրկել է ամուսնությունից:

Նրա խնդրեց մարդկանց օգնել` պայքարել և համախմբվել ընդդեմ խտրականության և հարկադիր ու դաժան աշխատանքի:

Նույն շարքից