Հասարակություն 

Իմ և այլ երևանցիների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ. Ռաֆայել Հովհաննիսյանը` Տարոն Մարգարյանին

Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երևանի քաղաքապետ
Տարոն Մարգարյանին

Հարգելի պարոն քաղաքապետ,

Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ տեղեկացա, որ Ֆրիտյոֆ Նանսենի արձանի հարևանությամբ տեղադրված գովազդային վահանակը ապամոնտաժվում է, ինչն անկասկած, կարևոր ձեռնարկ է մեր մայրաքաղաքի այս հատվածի համար:
Իմ և այլ երևանցիների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ` քաղաքի խնդիրներին հետամուտ լինելու և սրտացավ մոտեցման համար:
Շնորհակալ եմ նաև հասարակության ներկայացուցիչներին` միասին դեպի «ավելի բարեկարգ Երևան» շարժվելու հնարավորություն ընձեռելու համար:
Հարգանքով`
«Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի »
նախագահ`

Ռաֆայել Հովհաննիսյան

13043745_1143128115718302_2542826970023064150_n

Նույն շարքից