Հասարակություն 

ԼՂՀ-ն ճանաչելու ԵԽ պատգամավորի կոչն ընդունվել է ծափողջույններով

Եվրախորհրդի պատգամավոր Ֆրանկ Էնգելը Երևանում հայտարարել է, որ ինքն ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար: Նրա այս հայտարարությունը ծափողջյուններով են դիմավորել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մի խումբ մասնակիցներ:

«Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, որը պետք է միջազգային հանրությունն ընդունի»,-ասել է ԵԽ պատգամավորը` հավելելով. «Եթե մենք չկանգնենք Ղարաբաղի կողքին, ցեղասպանությունը կարող է կրկնվել»:

Նրա խոսքով` դժվար չէ գուշակել, թե որ կողմն է սանձազերծել քառօրյա պատերազմը: «Պետք է սկսեր այն պետությունը, որն այս տարիների ընթացքում ագրեսիա է ցուցաբերել: Ես ոտքի եմ կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար»,-ասել է Ֆրանկ Էնգելը` անդարդառնալով նաև Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ոտնահարման, ազատ խոսքի դեմ ոտնձգություններին:

Նույն շարքից